Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի.

Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Գնման ակտի լրացման հետ կապված

  1. Գնման ակտի վաճառքի սյունակը պետք չի, գրում ես ֆիզ.անձի տվյալները, գնված ապրանքի չափը, քանակը, գինը, գումարը: Եկամտահարկի հետ կապված որևէ տվյալ կամ հաշվարկ պետք չէ, որ երևա գնման ակտում, վերջինս հիմք է ծառայում եկամտահարկի հաշվարկի համար:

  2. Քանի որ Դուք ունեք նրա անձնագրային տվյալները, ապա կազմեք երկկողմանի գնման ակտ, և Ձեր պահած 10%-ը ճիշտ կլինի, իսկ եթե կազմեք միակողմանի գնման ակտ, ապա պետք է պահել 11%:

  3. Հարգելի Կորյուն, ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է 120000/1.1=109091 բանաձևը, քանի որ եթե ապրանքն արժե 120000, նրա 10 տոկոսը 120000*10/100=12000, որը պահում ենք եկամտահարկ, 120000-12000=108000-ը վճարում վաճառողին: Իսկ Ձաստաթղթեր բաժնի Գնման ակտի ձևը կարող ենք համարել երկկողմանի , եթե ոչ , ինչ եք կարծում արժե ձեռքով սարքել , գրել Երկկողմանի գնման ակտ,նշել 2 կողմերի անձնագրային տվյալներ, ապրանքի անվանումը, քանակը, գինը և տալ ստորագրելու:

  4. 10% եկամտահարկը հաշվարկվում է 120000-ից այսինքն 120000*10%, իսկ ֆիզ. անձին վճարում եք 120000-12000, դուք հանդես եք գալիս որպես հարկային գործակալ,տրվում է հետևյալ ձևակերպումը.
    216-521-120000
    521-251-108000 կանխիկ վճարելու դեպքում
    521-524.2-12000

    1. Հարգելիներս, այստեղ իմ կարծիքով խնդիրը ֆիզ. անձին վճարվելիք գումարի չափի մեջ է, թե ինչքան կվճարենք, եթե տվյալ ֆիզ անձը պետք է ստանա մաքուր 120000 եկամուտ, ապա պետք է 120000/0,9=133333.33
      216-521-133333,33
      521-524-13333.33
      521-251-120000 կանխիկի դեպքում
      524-252-13333,33 բանկային փոխանցում

  5. 216-521-120000
    521-251-108000 Նազելի ( կանխիկ վճարելու դեպքում)
    521-524.2-12000 հաշվարկի առումով դու ճիշտ ես,կներես,ես հարցը սխալ էի հասկացել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *