Գնման ակտի վերաբերյալ

ԱՆՆԱ.

Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը:
Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Գնման ակտի վերաբերյալ

  1. Հարգելի Աննա,
    շուկայից գնման ժամանակ`
    1. 228-251-89000
    2. 211-228-89000
    3. 211-524-11000
    Գնման ակտում`211-ի գումարը` 100000
    և բացատրություն` շուկայում ֆիզ. անձին վճարվել է`89000/ 100000-100000*11%/
    Կարինե

    0
  2. Հարգելի Աննա, ինչի՞ց վերցրեցիք այդ թիվը 111 000: Եթե վճարել եք 100 000, ապա գնման ակտի մեջ ԱՆՊԱՅՄԱՆ պիտի գրվի 112 360 դրամ, քանի որ ապրանքի իրական արժեքը կազմում է այդքան, որից 100 000 դրամը վճարել եք վաճառողին, իսկ 12 360 դրամը`այսինքն ապրանքի արժեքի 11 տոկոսը պահել եք որպես նրա եկամտահարկ բյուջե վճարելու նպատակով: Եթե վաճառողին իրականում վճարել եք 89 000 դրամ, ապա գնման ակտի մեջ պիտի գրվի 100 000 դրամ, իսկ եկամտահարկ կվճարվի արդեն 11 000 դրամ: Անհրաժեշտության դեպքում գրեք edd1 շնիկ inbox.ru հասցեին:

    0
  3. Հարգելի Աննա,
    նախ գնման ակտով նյութեր ձեռք բերելիս պետք է պատկերացնենք, որ այդ նյութերը ձեռք են բերվում առհաշիվ տրված գումարի միջոցով: Խորհուրդ կտամ տալ հետևյալ ձեվակերպումը, որն իմ կարծիքով ավելի գրագետ է.
    211-228-100000
    կամ
    211- 528-100000
    Նյութերը գրանցեք ձեռքբերման գնով և առհաշիվ հաշվետվությունում նշեք միայն ձեռքբերման գները
    Եկամտահարկը հաշվարկվում է նյուերի ձերքբերման արժեքի վրա
    100000* 11%= 11000
    714-524-11000
    Սա պարզ մեխանիզմ է,որը պետք չէ արհեստականորեն բարդացնել:
    Հետո ի՞նչ կապ ունի 541 հաշիվը այս գործարքի հետ:
    Նշեմ նաև, որ այս գործարում մենք առնչվում ենք առանց հիմնավորող փաստաթղթերի կատարված ձռքբերման հետ և ՍՊԸ-ն հաշվարկում և եկամտահարկ է վճարում հենց այս մասով:
    Նշել էիք, որ “ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000”: Մեր դեպքում դա չի կարելի կիրառել:

    0
  4. Անչափ շնորհակալ եմ կարծիքների համար, բայց կցանկանայի նշել, որ Հայկի նշված դեպքում մեզ մոտ 211-ը նստում է 100 000 դրամ և վճարումը կատարվում է 100 000, իսկ Կարինեի օրինակում 211-ը կրկին անգամ 100 000-ով է նստում, բայց արդեն վճարումը կազմում է 89 000 դրամ:Հարգելի կոլեգաներ, բայց եկամտահարկի օրենքը ասում է եկամտից հարկը պահվում է այսինքն պիտի ետ 100 000-ից հանվի 11%-ը թե 100 000-ի նկատմամբ հաշվարկվի այսինքն գումարվի 11%-ը ու ելքը ցույց տրվի 89000 թե 111000:Կարինեի մոտ 211-ը նշված է եկամտահարկը մեջը, իսկ Հայկի մոտ առանց եկամտահարկի: Ի՞նչ կասեք այս մասին:

    0
  5. Հարգելի Մարիամ, ի՞նչ է նշանակում «եկամտահարկը հաշվարկվում է նյութերի ձեռքբերման արժեքի վրա»: Կամ ի՞նչ է տվյալ դեպքում ենթադրվում ձեռքբերման արժեքի տակ: Համաձայն Եկամտահարկի մասին օրենքի հարկման օբյեկտ է հանդիսանում ԵԿԱՄՈՒՏԸ, այսինքն` հարկվում է ոչ թե տվյալ դեպքում ՍՊԸ-ն այլ այն մատակարարը, որը նյութեր է վաճառել և եկամուտ ստացել, ՍՊԸ-ն ուղղակի հանդիսանում է նրա հարկային գործակալը և պարտավոր է ՊԱՀԵԼ վաճառողի կողմից ստացված եկամտի 11 տոկոսը և ՓՈԽԱՆՑԵԼ, այլ ոչ թե իր գրպանից վճարել բյուջե, հետևաբար եթե տրամաբանենք, ապա կտեսնենք, որ եթե վաճառողին վճարվել է 100 000 դրամ, դա նշանակում է որ ապրանքի արժեքը կազմել է 112 360 դրամ, որի 11 տոկոսը (12 360 դրամը) ՍՊԸ-ն պահել է վճարման պահին որպես վաճառողի հարկային գործակալ բյուջե վճարելու նպատակով, իսկ մնացած 100 000 դրամը վճարել է վաճառողին: ԱՆՀՐԱԺԵՇՏ է լավ պատկերացնել, որ եկամտահարկը ոչ թե ՍՊԸ-ի հարկն է, այլ այն անձանց, ովքեր եկամուտ են ստացել: ԵՎ ՔԱՆԻ ՈՐ գնման ակտում պետք է նշվի ապրանքի արժեքը, ապա դա պետք է լինի 112 360 դրամ, այլ ոչ թե 100 000: Եթե վաճառքն իրականացվի ծախս հաստատող փաստաթղթով, ապա եկամտահարկը կկազմի 10 տոկոս, իսկ եթե վաճառողը ունենա ՀՎՀՀ, ապա ՍՊԸ-ն ընդհանրապես կազատվի եկամտահարկը պահելու և բյուջե փոխանցելու պարտականությունից: Կարծում եմ` տրամաբանությունը շատ պարզ է:
    Ինչ վերաբերում է առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությանը, ապա այն միայն գնման ակտի հետ չէ, որ կապված է: Ըստ էության կանխիկով արված ցանկացած ծախսի համար, որը արվում է դրամարկղի գտնվելու վայրից դուրս պետք է կազմել այդ հաշվետվությունը: Այնտեղ տվյալ դեպքում կնշվի 100 000 դրամ, քանի որ որպես ծախս կատարվել է հենց 100 000 դրամ, այլ ոչ թե 112 360: Իսկ 12 360 դրամը հետագայում եթե կանխիկ տանեք բանկ եկամտահարկը վճարելու համար, ապա այն ժամանակ կնշեք առհաշիվի հաշվետվության մեջ, իսկ եթե դա արվի անկանխիկ, ապա նման հաշվետվության կարիք չկա, քանի որ առհաշիվ տրված գումար էլ չկա:

    0
  6. Հարգելի Էդգար, շնորհակալություն նման մանրամասն բացատրության համար, ուղղակի կուզենաի ճշտել Ձեր ասած դեպքում, երբ գնման ակտում նշվում է 112 360, փաստորեն 211-ը նստում է այդ գումարով, այսինքն 12 360 եկամտահարկը մեջը ու ինքնարժեք մտնում է նաև ԵԿՀ, այդպես կարելի՞ է:

    0
  7. Հարգելի Աննա,
    նախ գնման ակտում գրվում է նյութերի արժեքը գումարած դրանից պահված եկամտահարկը, եթե նյութերի արժեքը 100 000 դրամ է, դուք նյութերի համար պետք է վճարեք 89 000 դրամ, գումարած 11 000 դրամ էլ վճարեք եկամտահարկ` տալով հետևյալ ձևակերպումը դտ 211 կտ 521 89 000: դտ 211 կտ 524, արդյունքում վճարում եք 100 000 դրամ: Իսկ եթե նյութերի համար արդեն վճարել եք 100 000 դրամ, գնման ակտում պետք է ցույց տաք 111 000 դրամ, որից դտ 211 կտ 521 100 000 դտ 211 կտ 524 11 000, արդյուքում վճարելով 111 000: Իմ կարծիքով այս մեխանիզմը շատ պարզ է ու բոլորիս համար հասկանալի:

    0
    1. Բարև Ձեզ: Ինձ մոտ նման դեպք եղել է, և ես այսպես եմ ձևակերպել. նախ դրամարկղի ելքի օրդերով
      Դտ 2284 Կտ 251- 100.000 հետո պահեստի մուտքով
      Դտ 211, Կտ 521-111.000,
      Դտ 521, Կտ 524-11.000,
      Դտ 521, Կտ 2284-100.000,

      Իսկ հետո եկամտահարկը վճարելիս կձևակերպեմ Դտ 524, Կտ 252 – 11.000

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *