Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հաշիվների տեղեկությունների վերաբերյալ

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ԱԱՀ-ի տեղեկությունների ներկայացման հաշվետվությանն է վերաբերում: Ստացել եմ ծանուցագիր էլեկտրոնային, սակայն ոչինչ չի բռնում: Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով բացատրագիր գրեմ: Նաև անվավեր հարկային հաշիվների մասին բացատրագիրը հաշվետվությա՞ն վրա է պետք գրել, թե՞ առանձին: Եթե առանձին, սա նույնպես չգիտեմ` ինչպես: Խոսքս միայն էլեկտրոնային եղանակով ուղարկելու մասին է: Ննախապես շնորհակալություն:

1 մեկնաբանություն - “Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հաշիվների տեղեկությունների վերաբերյալ

  1. Բացատրագիր գրելու հնարավորություն էլեկտրոնային համակարգը չի տալիս, պետք է ներկայացնեք առձեռն, բայց ասեմ, որ այդ ծանուցագրերը հիմա շատերն են ստանում: Կարելի է ենթադրել, որ համակարգիչն է որոշում այդ անհամապատասխանությունները և աջ ու ձախ ուղարկում այդ ծանուցագրերը: Իսկ անվավեր հարկային հաշիվների համար տեղյակ չեմ, արդյո՞ք հարկայինը բացատրագիր է պահանջում: Ըստ կարգի, բացատրությունը գրվում է կամ հարկային հաշվի վրա այն կողմի կողմից, ում կողմից հարկային հաշիվը անվավեր է ճանաչվել, կամ առանձին ակտ է կազմվում և այդտեղ նշվում անվավեր ճանաչելու հիմքը: Կարգին կարող եք ծանոթանալ այստեղ…

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *