Գործատուն չի տրամադրում արձակուրդ 5 օրից ավել

Լինա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես աշխատում եմ բանկում, օրենսդրությամբ սահմանված ես չեմ կարող 10 օրից պակաս արձակուրդ վերցնել, սակայն գործատուն ինձ 5 օրից ավել արձակուրդ չի տրամադրում` պատճառաբանելով, որ փոխարինող չկա: Ինչպե՞ս վարվել:

Մի հարց էլ` աշխատողի աշխատավարձը կախված է գործատուի եկամուտից, և եթե գործատուն ուղարկում է 160 կմ հեռու սեմինարի, պարտավո՞ր է աշխատողին վճարել: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Գործատուն չի տրամադրում արձակուրդ 5 օրից ավել

  1. Իմ կարծիքով Ձեզ չեն կարող 20 աշխատանքային օրվանից պակաս արձակուրդ տրամադրել, եթե դուք շաբաթական աշխատում եք 5 օր:

    ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
    Հոդված 159.

    Ամենամյա նվազագույն արձակուրդը
    1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

    ԻՍԿ Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

    Հոդված 57.

    Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը
    1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող կամ դրանց չհակասող և դրանցով նախատեսված պայմանների համեմատ աշխատողների դրությունը չվատթարացնող պայմաններ !!!
    2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը բովանդակում է աշխատողների և գործատուների փոխադարձ պարտավորությունները սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի կամ դրանց մի մասի վերաբերյալ:

    Հոդված 49
    3. Ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով կարող են սահմանվել`
    1) աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները` հաշվի առնելով սղաճի մակարդակը և գների աճը.
    2) աշխատանքի պայմանները.
    3) աշխատաժամանակը և հանգստի ժամանակը (ներառյալ` արձակուրդների տրամադրումը և դրանց տևողությունը).
    4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգը և պայմանները, երաշխիքները կրճատումների դեպքերում.
    5) աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմանները.
    6) արտադրության էկոլոգիական անվտանգության և աշխատողների առողջության պահպանման պայմանները.
    7) աշխատողների` մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու և վերաորակավորվելու պայմանները.
    8) այնպիսի երաշխիքներ և հատուցումներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.
    9) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու կարգը.
    10) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվությունը.
    11) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները.
    12) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումները.
    13) կողմերի համաձայնությամբ` այլ հարցեր:

    1. Այո, հասնում է 20 օր, սակայն գործատուն չի տրամադրում` պատճառաբանելով փոխարինողի խնդիրը: Հետո հրաման եկավ, որ 10 օրից պակաս աշխատողը իրավունք չունի վերցնի, իսկ երբ ես ցանկացա գնալ արձակուրդ, հինգ օրից ավել չտվեցին, և ասացին` օրենքները հեքիաթ են:

  2. Օրենքն ասում է, որ աշխատողն ունի 20 աշխատանքային օր տևողությամբ վճարվող արձակուրդ, և կարող է վերցնել մասնակի, բայց ոչ պակաս 10 օր: Իսկ եթե Ձեզ չեն տալիս, բայց ունեք պայմանագիր, կարող եք դիմել Աշխատանքի տեսչություն՝ իհարկե նախօրոք ազատման դիմումը գրելով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *