Գույքահարկի վաղեմության ժամկետ

Ռուզան.

Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Գույքահարկի վաղեմության ժամկետ

  1. Հարգելի Ռուզան, տարիների ընթացքում կուտակված գույքահարկի վճարումը մեծապես կախված է այն հանգամանքից, արդյոք իրավասու մարմնի կողմից /ՏԻՄ/ Ձեզ ներկայացվել է տվյալ տարվա գույքահարկի վճարման ծանուցագիր, թե ոչ:

    Հարկերի մասին ՀՀ օրենքի 30.1 հոդվածի համաձայն հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
    «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին։ օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր։
    Այսպիսով, իրավասու մարմնի կողմից ծանուցում ներկայացնելու օրը դիտվում է հարկային պարտավորությունների խախտման հայտնաբերման օր, ինչը նշանակում է, որ գույքահարկի պարտքը պետք է հաշվարկվի դրան նախորդող երեք տարիներից ոչ շուտ:
    Օրինակ, եթե ծանուցումը ներկայացվել է միայն 2009 թվականին, ապա 2009թ. նախորդող երեք տարիներից սկսված պետք է հաշվարկվի գույքահարկը:
    Կատարված հաշվարկի հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող եք վիճարկել դատական կարգով` ՀՀ վարչական դատարան:
    Ավելացնեմ նաև, որ նմանատիպ գործերով ՀՀ Վճռաբեկ դատանն ունի բազմաթիվ նախադեպային որոշումներ:

    Հասմիկ Օհնիկյան
    փաստաբան

    0
    1. Հարգելի Հասմիկ, կարող եք նշել ՀՀ Վճռաբեկ դատարանի թեկուզ մեկ կամ երկու որոշման տվյալները:

      0
      1. Հարգելի Լիաննա, ՀՀ Վճռաբեկ դատարանը քննարկվող թեմայի վերաբերյալ ունի բազմաթիվ որոշումներ: Դրանցից մեկը կայացվել է Աշտարակի քաղաքապետարանն V Վոլոդյա Կարապետյանի` գույքահարկի գումար բռնագանձելու պահանջի մասին (թիվ ՎԴ/1383/05/09) քաղաքացիական գործով, որին կարող եք ծանոթանալ http://www.arlis.am կայքի միջոցով:
        Նշված գործերով, փաստորեն, հարկային գործակալի կողմից նախատեսված ժամկետներում ծանուցագիր չներկայացվելը Վճռաբեկ դատարանի կողմից դիտվել է որպես հարկային պարտավորության չհայտնաբերում:
        ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները նախադեպային են և պարտադիր կիրառման ստորադաս դատարանների կողմից նմանատիպ գործերի քննելիս:

        Օգտվեք այս հղումից…

        1+
  2. Հարգելի Ռուզան, նախ ասեմ, որ վերոգրյալ կարծիքները չեն բխում օրենքի պահանջներից: Մասնավորապես հարկային պարտավորությունների ծանուցման մասով` համաձայն Հարկերի մասին ՀՀ օրենքի 15-րդ և Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածների հարկատուն պարտավոր է ժամանակին և սահմանված կարգով վճարել ՀՀ օրենքներով սահմանված հարկերը անկախ հաշվառող մարմնի կողմից ծանուցագիր ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքից:
    Միաժամանակ հայտնում եմ, որ Հասմիկի կողմից մատնանշված Հարկերի մասին ՀՀ օրենքի 30.1 հոդվածը վերաբերվում է չհայտնաբերված հարկային օրենսդրական խախտումներին, իսկ տվյալ ավտոմեքենայի հարկային պարտավորությունները չեն կարող համարվել չհայտնաբերված, քանի որ այն հաշվառված է եղել գույքային հարկերի համապատասխան բազայում, և համաձայն Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների ելնելով սահմանված հարկման բազայից և համապատասխան դրույքաչափերից հաշվարկվել է տարեկան գույքահարկը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վճարումները ուշացնելու համար նաև տույժերը:
    Ի դեպ նշեմ, որ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի` նշված ավտոմեքենայի գույքահարկի գծով չկատարված հարկային պարտավորությունների մասով, հայցային վաղեմություն կարող է կիրառվել միայն դատարանի կողմից` վիճող կողմի դիմումի համաձայն:

    0
    1. Հարգելի Հասմիկ և Վազգեն,
      շատ օգտակար մեկնաբանություններ և տեղեկություններ էին ներկայացվել Ձեր կողմից, որոնց օգնությամբ ես դատարանում հաջողություն ունեցա:

      Շնորհակալ եմ:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *