Դրոշմանիշային վճարի հետ կապված

Վազգեն.

Բարև ձեզ, աշխատակիցը ստացել է աշխատավարձ նվազագույնից պակաս: Փաստաթղթավորելիս աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ նշված է աշխատավարձից պահվող հարկերը, նաև դրոշմանիշային վճարը, սակայն վերջնական վճարվող աշխատավարձի թվից նվազեցված չէ դրոշմանիշային վճարը, քանի որ գործատուի հաշվին պետք է վճարվի: Կա որևէ՞ սխալ, որ աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ գրված է դրոշմանիշային վճարի գումարը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Դրոշմանիշային վճարի հետ կապված

  1. Հարգելի Վազգեն, պարտադիր պետք է նշվի դրոշմանիշային վճարի գումարը առանձին սյունով /գործատուի հաշվին/, որը նվազեցման արդյունք չի լինի:

    0
  2. Ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձի դեպքում՝ դրոշմանիշային վճարի գումարը փոխանցում է գործատուն:

    0
  3. Եթե նվազագույնից պակաս է աշխատավարձը, կարծում եմ տեղեկագրում պետք չի նշել, քանի որ վճարվում է գործատուի հաշվին:

    0
  4. Հաշվարկային թերթիկում հաշվարկներից հետո առանձին տողով ցույց տվեք գործատուի կողմից վճարվող դրոշմանիշային վճար 1 000 դրամ:

    0
  5. Եթե դրոշմանիշային վճարը կատարվում է գործատուի կողմից, իմաստ չունի տեղեկագրում աշխատակցի անվան դիմաց նշում կատարել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *