Ե՞րբ է հասնում հաջորդ հերթական արձակուրդը

Լևոն Ա.

Բարև ձեզ, արձակուրդի եմ գնացել փետրվարին, հերթականն է եղել և վճարովի, հաջորդ նման արձակուրդը օրենքով ե՞րբ է հասնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Բարև ձեզ, եթե 2018 թվականին օգտագործել եք ամբողջ հասանելիք արձակուրդը (հնգօրյա՝ 20 օր, վեցօրյա՝ 24 օր) ապա հաջորդ արձակուրդը 2019 թվականին կարող եք օգտագործել, եթե նախորդ տարիներից ունեք չօգտագործած արձակուրդի օրեր ապա չօգտագործված մասը կարող է միացվել տվյալ տարվա նվազագույն արձակուրդին ՀՕ 167-ի 3-րդ կետը

Հոդված 167. Ամենամյ ա արձ ակուրդի տեղափոխումը և երկարաձ գումը
1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ
համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) ( 3-րդ կետն ուժ ը կորցրել է 24. 06. 10 ՀՕ -117-Ն)
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ
պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների
անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ
աշխատանքներում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա
արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, աշխատողի և
գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն
առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան
օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ
ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել
կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ
ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա
արձակուրդին:

Չվճարվող արձակուրդ տարվա մեջ 60 օր է ՀՕ 176