Ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 15-ին, ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը և, որ օրով պե՞տք է նրան ազատել հարկայինի էջում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը

  1. Ազատման հրամանը պետք է գրել 16-ից, նրան ազատել հարկայինի համակարգում կարող եք էլի 16-ին:

    0
  2. Հրամանը պետք է տալ հենց 15․11-ով։ Հարկայինում 3 օրվա ընթացքում՝ էլի 15.11-ը նշել աշխատանքի ավարտի ամսաթիվ:

    0
  3. Ազատման հրամանը կարող եք գրել նախօրոք, բայց մեջը անպայման նշում եք, որ 15-ը նրա վերջին աշխատանքային օրն է համաձայն պայմանագրի:

    0
  4. Որ օրը ազատում եք, այդ օրն էլ նշեք: Կարող եք և՛ հրամանում, և՛ հարկային համակարգում նշել 16:

    0
  5. Եթե ազատում եք 15.11.2020թ., ապա հրաման տալիս եք հենց այդ օրով դա համարվում է աշխատակցի համար վերջին աշխատանքային օր, իսկ գրանցման հայտ կարող եք ուղղարկել հաջորդող 3 օրերի ընթացքում` նշելով հայտի մեջ 15.11.2020:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *