Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում

Մարիամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է տոնական օրվա աշխատավարձի հաշվարկին: Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում և ստանում է հավելում վնասակար աշխատանքի համար, արդյո՞ք տոնական օրվա համար իրեն կրկնակի վարձատրելու ժամանակ վնասակարության գումարը ներառվում է, թե՞ հաշվի է առնվում միայն իր ամսական դրույքը: Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում

  1. Բարև Ձեզ, հարգելի Մարիամ:
    Համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 1-ին մասի, “Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով”:

    Իր հերթին, ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը այդ ամսվա աշխատաժամերի թվի վրա բաժանելու միջոցով, իսկ օրական դրույքաչափը` տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը այդ ամսվա աշխատանքային օրերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:

    Քանի որ հավելումները, հավելավճարները, լրավճարները չեն մտնում հիմնական աշխատավարձի մեջ և համարվում են լրացուցիչ աշխատավարձ, ստացվում է, որ դրանք չեն ներառվում կրկնակի վարձատրության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *