Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ.

Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

  1. Ցավոք պետք է նշել, որ վարչական տուգանք պետք է վճարեք, քանի որ ստացվում է, որ փետրվարի համար հաշվարկ-հաշվետվություն չեք ներկայացրել:

    0
  2. Հարկայինին չեք կարող ապացուցել, որ դա եղել է պատահմամբ, դրա համար պետք է վճարել տուգանք, իրոք ցավոք սրտի:

    0
  3. Հարգելի Քաջիկ,
    Վարչական տուգանք չեք վճարելու, համաձայն ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի, որովհետև իրավախախտման և հարկայինի կողմից իրավախախտման հայտնաբերման ժամկետից անցել է 2 ամսից ավելի ժամկետ: Այսինքն`
    Փետրվարի հաշվարկի ժամկետը 20.03.2013թ-ն է: Հարկայինը ծանուցագիր պետք է ներկայացներ մինչև 21.05.2013թ-ը, 21.03.2013թ-ից հետո երկու ամսվա ընթացքում, քանի որ տեղյակ էր, որ ունեք աշխատողներ (հայտերով երևում է): Երկու ամսից ավելի, 21.05.2013թ-ից անցել է շաաաաաաաաաաատ ժամանակահատված, մոտ վեց ամիս: Վարչական արձանագրություն կկազմեն, սակայն որոշումը պարտավոր են կայացնել տուգանքի չնշանակման մասին:
    Հարկերի մասին ՀՀ օրենքի 24 հոդվածով սահմանված կվճարեք փետրվար ամսվա եկամտային հարկի չափով տուգանք, չնայած որ հարկը փոխանցել եք: Սակայն եթե շատ ուզեք, և եթե գումարը մեկ է, կարող եք բողոքարկել վերադաս հարկային մարմին՝ համապատասխան ծանուցագիրը հաշվարկի չներկայացման մասին Ձեզ ժամանակին չուղարկելու համար, որը հարկայինի պարտադիր գործառույթն է:
    Գրում եմ մանրամասն, որ հարկայինի հետ պայքարեք օրենքի կետերով:
    Պետք է դրանց դեմ պայքարել օրենքի կետերով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *