Երեխայի խնամքի արձակուրդ

Մարի.

Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և երկարացրել եմ այն մինչև 2011թ. սեպտեմբեր ամիսը, բայց այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝
1. Արդյոք կարո՞ղ եմ մինչև արձակուրդիս ավարտը դուրս գալ աշխատանքի:
2. Եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ:

Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Երեխայի խնամքի արձակուրդ

  1. Հայաստանի Հանրապետության օրենքը ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին: Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

    Հոդված 13. Նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին
    1. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:
    Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային oրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:
    2. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար:

  2. Ֆիզ. արձակուրդ ստանալու համար պարտադիր չէ աշխատանքի դուրս գալ: Դուք կարող եք ստանալ նաև հղիության և ծննդաբերության նպաստը, պարզապես այն կհաշվարկվի ոչ թե Ձեր հաստիքային աշխատավարձի հիման վրա, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինիմալ աշխատավարձի:

  3. Հարց 1. Կինս մինչև երեխայի (երկրորդ 07.10.2010թ.) ծնվելը աշխատում էր: Մինչև այժմ ստանում ենք 18 000 դրամ: Նոր օրենքով արդյո՞ք աշխատավարձի չափով չպետք է վճարվի:
    Հարց 2. Քանի՞ տարի է այժմ երեխայի խնամքի արձակուրդը, և որքա՞ն է ամսական վճարը (մինչև ֆիզ. արձակուրդ գնալը ստաժը մեկ տարի է):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *