Երեխայի խնամքի արձակուրդ

Արմեն.

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատակցուհին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն ֆիզից ֆիզ է գնում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

13 thoughts on “Երեխայի խնամքի արձակուրդ

  1. Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ՀՀ օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածները ընթերցելով: Աշխատավարձի չափը վերցնում եք 30000 դրամը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:

    0
  2. Բայց եթե հղիությունը բարդ է, 140 օրվա տեղը քանի՞ օր է ընդունվում որպես հղիության նպաստ՝ (30000*140)/30.4:

    0
  3. Բարդ հղիության դեպքում հաշվարկը հետևյալն է`
    1. 30000/30.4=986,8
    2. 986,8*155=152960.5
    համաձայն Ժամանակավորապես անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի:

    0
  4. Հարգելի Արմեն բարդ ծննդաբերության դեպքում 155 օր է,140 օրվա համար անաշխատունակության թերթիկը տրվում է ծննդաբերությունից 70 օր առաջ,իսկ մնացած 15 օրվա համար անաշխատունակության թերթիկը տրվում է ծննդաբերությունից հետո,երբ պարզվում է,որ բարդ ծննդաբերություն է եղել, օրինակ կեսարյան հատում:Այդ դեպքում հաշվարկը առանձին է կատարվում 30000/30,4*15=14802:

    0
  5. Հարգելի Մարինա,
    Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ՀՀ օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածները ընթերցելով: Աշխատավարձի չափը վերցնում եք 30000 դրամը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:
    Ձեր պատասխանից ունեմ հարց.
    Ո՞ր օրենքի մասին է խոսքը, կարո՞ղ եք arlis-ում տեղը ասել և մենք էլ կարդանք:

    Իսկ ինչ կասեիք այս օրենքի մասին
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    Օ Ր Ե Ն Ք Ը
    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    Հոդված 13.
    Ապահովագրական նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

    Կարդացեք, խնդրեմ, և գրեք ձեր կարծիքը:
    Նախապես շնորհակալություն:

    0
  6. Հարգելի Արթուր համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 13-րդ հոդվածի առաջին պարբերության Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:
    Իսկ 22-րդ հոդվածում էլ գրված է այդ նպաստի հաշվարկման կարգը. Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից (30000 դրամ):
    Մաինան ճիշտ է գրել:

    0
  7. Հարգելի Նաիրա իսկ աշխատակիցը վերադառնում է աշխատանքի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից եւ 3 լրիվ ամիսները չլրացած կրկին պետք է ձեւակերպել դեկրետային ապա ինչպես ենք միջինը ստանում? Պետք է արդյոք ետ գնալ մինչեւ առաջին դեկրետայինի ժամանակահատվածը?

    0
  8. Հարգելի Ելենա ըստ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օ Ր Ե Ն Ք Ի 22-րդ հոդվածի`
    Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 oրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (oրերի) համար հաշվարկված եկամտից:

    0
  9. Շատ շնորակալ եմ Նաիրա…
    Մի հարց էլ ունեմ: Ես գնում եմ դեկրետային արձակուրե: Բյուլետենս կստանամ երեւի թե 16.07.10-ից 140 օր: Սակայն ինձ մոտ լինելու է բարդ ծննդաբերություն: մնացած 15 օրվա բյուլետենս որ ամսաթվով պետ է ներկայացնեմ գործատուին? 140 օրը լրանալու հաջորդ օրով?

    0
  10. Ելենա ջան իմ պրակտիկայում մեր աշխատողներին տվել են ծննդաբերությունից հետո,պարտադիր չի 140 օրը լրանա նոր հաշվարկես,հենց կվերցնես 15 օրվա բուլետենը բեր հաշվապահություն թող հաշվարկեն:
    Քեզ բարի ազատում….

    0
  11. Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց հատկացման գումարը, թե՞ ոչ:
    Նախապես շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *