Ո՞րն է համարվում ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախս

Տիգրան Վ.

Արդյո՞ք ներքին շուկայից վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքի հետ տրվող հաշիվ ապրանքագրերը կարո՞ղ են համարվել ապրանքներ ձեռք բերելու հիմնաորված ծախսեր և հանդիսանան հիմք շրջ. հարկի 4%, բայց ոչ պակաս 1.5% նվազեցման հիմք։
Կամ ի՞նչն է համարվում ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախս։

2 մեկնաբանություն - “Ո՞րն է համարվում ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախս

  1. Ըստ օրենքի շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ապրանքներ ձեռք բերելու ծախսերի չորս տոկոսը կազմող գումարի չափով: Այո, վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքին վերաբերող հաշիվ վավերագրերը ու հարկային հաշիվները կարող են համարվել ապրանքներ ձեռք բերելու հիմնավորված ծախսեր և հանդիսանան հիմք շրջ. հարկի 4%, բայց ոչ պակաս 1.5% նվազեցման հիմք։ Նվազեցման հիմք չեն օրինակ՝ տարածքի վարձակալության, հոսանքի ծախսերը: Փաթեթավորման նյութերի ծախսը, օրինակ՝ տոպրակներ, կարող է համարվել անմիջական ծախս: ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախսերի հիմնավորման փաստաթղթերն են. 1) հարկային հաշիվ. 2) ճշգրտող հարկային հաշիվ. 3) հաշիվ վավերագիր. 4) ճշգրտող հաշիվ վավերագիր. 4.1) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ. 5) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն գնորդի ՀՎՀՀ պարունակող (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն):

  2. Այո, կարող եք նվազեցնել, ըստ օրենքի վաճառքի նպատակով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերման ծախսերը ենթակա են նվազեցման:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *