Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք.
    169 7 հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն

  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք
    Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

    Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411 , 412 , 413 , 961 հոդվածներով, 158-րդ հոդվածի տասնյոթերորդ մասով, 1695 , 1697 , 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`

    առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

    Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

    առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *