Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ի երկու աշխատակցի պետք է ազատեմ աշխատանքից նախորդ տարվա դեկտեմբերի 30-ով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե նրանք աշխատում են 2010թ-ի սեպտեմբերի 2-ից, նշեմ աշխատավարձի չափերը՝ 45000 և 40000 դրամ: Հնարավորության դեպքում կխնդրեի նշել, թե ուրիշ ինչ ունեմ անելու բացի վերջնահաշվարկից: Շատ շնորհակալ կլինեմ բոլոր արձագանքողներից, քանզի խնդրանքս շտապ է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

  1. 1. Դեկտեմբերի 30-ով հրաման տվեք աշխատողներին 2011 հունվարի 1-ից ազատված համարելու համար:
    2. Վերջնահաշվարկը = կլինի սեպտեմբեր+ հոկտեմբեր+ նոյեմբեր աշխատավարձերի հանրագումարը / 3 / 21 * 7:
    3. Վերջնահաշվարկի գումարը միանում է դեկտեմբերի աշխատավարձին, հարկվում, մնացածը վճարվում է աշխատողներին (վերջնահաշվարկի հարկման առանձնահատկությունը հաշվի կառնեք):

    0
  2. Աշխատողը ընդունվել է մարտ ամսից 2006թ-ին, գնացել է արձակուրդ 2010թ-ի հուլիսին, ազատվում է 2011թ-ի մայիսին: Վերջնահաշվարկը կատարել 2010թ-ի մա՞րտ ամսից, թե՞ օգոստոսից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *