Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լիաննա.

Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք հարցիս.
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 04.2008թ: Արձակուրդ է գնացել 01.2009թ, Ազատվել է աշխատանքից 14.05.2010թ: Մասնագիտությամբ բուժքույր: Ինչպես կատարել վերջնահաշվարկ: Շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

  1. Աշխատակցի հասանելիք արձակուրդը կազմում է`
    04.2008ից 04.2009 (12 ամիս) հասանելիք 28 օր
    04.2009- 04.2010 (12 ամիս) հասանելիք 28 օր
    մայիս 2010` 1.1 օր (2,33/31*14)
    Աշխատողը իր 28 օրը գնացել է, հետևաբար մնացել է չօգտագործած արձակուրդի օրերը` մեր պարագայում այն կազմում է 28 օր (մինչև 2010 մայիսի համար)+ 1,1 (մայիսի 14 օրվա համար) = 29.1 օր , որը և բազմապատկում ենք միջին օրական աշխատավարձով:
    իսկ միջին օրական աշխատավարձը= 2009թ-ի մայիսից մինչև 2010թ.-ի ապրիլ ամիսների ընթացքում ստացված աշխատավարձերի գումարը բաժանած ամիսների թվի վրա`12ի, հետո ստացված գումարը բաժանած 30.4-ի
    Այնուհետև արձակուրդ չստացած օրերի թիվը`29.1 բազմապատկում ենք միջին օրական աշխատավարձով:
    Ի դեպ, վերջնահաշվարկի գումարից սոց. վճար չի գանձվում

    0
  2. Համաձայն եմ Անուշի հետ հաշվարկների մեխանիզմի հետ, բայց բուժքույրը համարվում է հատուկ կատեգորիայի աշխատող և հասնում է լրացուցիչ արձակուրդ 2 օր…Հաշվարկները պետք է կատարվեն 30 օր արձակուրդով…

    0
  3. Համաձայն եմ Արծրունի կարծիքի հետ,ՀՀ կառավարության 2005 թ. 1384-Ն որոշման համաձայն բուժքրոջը 2 օր լրացուցիչ արձակուրդ է հասնում(30 օր օրացուցային աշխատանքային տարվա համար):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *