Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
![]() |
![]() |
Home » Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:
Գաղտնաբառը ուղարկվելու է Ձեր էլ. փոստին
Իդրամ դրամապանակ ID 796528160
© 2020 Accountant.am
Կայքում հայտարարություն տեղադրելն անվճար է։ Ցանկության դեպքում կարող եք նվիրաբերել սիմվոլիկ գումար կայքի զարգացման համար – Իդրամ դրամապանակ ID 796528160։ Շնորհակալություն Accountant.am կայքից օգտվելու համար։
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
7․Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Պետք է աշխատած ամիսների գումարը բաժանեք լրիվ աշխատած ամիսների վրա, իսկ այլ գործատուի մոտ վերջին մեկ տարում, եթե աշխատել է՝ գրանցված, ապա նաև այնտեղի տվյալները ևս պետք կգան:
Իմ կարծիքով, անաշխատունակության նպաստի հաշվարկման համար աշխատած ամիսների գումարը պետք է բաժանել 12-ի՝ անկախ այն հանգամանքից, որ աշխատակիցը 12 ամսից պակաս է աշխատել:
Մինչև դեկրետի արձակուրդ գնալը, ծննդկանի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս ներառվում է նաև մինչև այդ այլ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը և վճարված եկամուտը: Իհարկե, այս դեպքում պարտադիր է, որ ծննդկանը այլ գործատուի հետ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած լինի և ներկայացնի այդ մասին լիազոր մարմնի տված տեղեկանք:
ՈՒշադրություն. ցանկացած դեպքում, եթե անգամ ծննդկանը աշխատել է ոչ թե 12 ամիս, այլ պակաս կամ ավելի, օրինակ՝ 6 ամիս, միևնույն է հաշվարկման համար հիմք ընդունվում է 12 ամիսը՝ անկախ նրա վճարած եկամտային հարկից:
Նպաստը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով. Առաջին քայլով՝ ծննդկանի վերջին մեկ տարվա ընդհանուր եկամուտը բաժանվում ենք 12 ամիսների վրա, որպեսզի ստանանք աշխատողի միջին ամսական աշխատավարձը: Այնուհետև, ստացված թիվն էլ բաժանում ենք 30.4 (1 ամսվա միջինացված օրերի քանակ)՝ ծննդկանի մեկ օրվա աշխատավարձը գտնելու համար, ու արդյունքը բազմապատկում ենք հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի քանակով:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
2.1. Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 2.1-ին մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով