Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը

Նոննա․

Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը

  1. Դուք պետք է պայմանագրի մեջ նշած լինեիք, թե աշխատանքային շաբաթը քանի օր եք ընդունում։ Ըստ դրա աշխատողին պետք է հատկացվի կամ 20 օր կամ 24 օր արձակուրդ, պետք է նաև հաշվի առնեք, հասնում է իրեն լրացուցիչ օրեր , թե՝ ոչ։

    0
  2. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի վարձու աշխատողների ցանկը, ինչպես նաև Օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

    0
  3. Վճարումը պետք է լինի կամ գործավարձով, կամ ժամավճարով, օրենքով օրավարձով վճարում հասկասություն չկա, դա ժողովրդական հասկացություն է: Նաև հաշվի առեք, որ պայմանագրում նման կետի փոփոխություն անելը համարվում է էական պայմաններից մեկի փոփոխում:

    0
    1. Շնորհակալ եմ, շուտ արձագանքելու համար: Ինչպե՞ս վարվեմ այն (աշխ. պայմանագրով` տվյալ պահին հաստիքով) շինարարության վրա աշխատող բանվորի հետ, ով ամսվա մեջ մի քանի օր գալիս է աշխատանքի, իսկ մնացած օրերը գնում է շրջան՝ գյուղ. աշխատանքներ կատարելու:

      Մեկնաբանել

      0
  4. Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

    3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

    0
  5. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար: Հետևաբար գործում է հոդված 159-ով սահմանված դրույթները։

    0
  6. Շնորհակալ եմ բոլորին շուտ արձագանքելու համար: Ինչպե՞ս փաստաթղթավորեմ աշխատավարձի վճարման հարցերը այն գրանցված բանվորի հետ, ով ամսվա մեջ մի քանի օր գալիս է աշխատանքի, իսկ մնացած օրերը գնում է շրջան գյուղ. աշխատանքներ կատարելու:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *