Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna.

Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

  1. Հարգելի Աննա, կարդացեք հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու մասին որոշումը (N 937-Ն), որտեղ մասնավորապես գրված է.
    5. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում ներառվում են տեղեկություններ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային հաշիվների և սույն կարգով սահմանված այլ դեպքերի)`

    3) նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների գծով նախկինում դուրս գրած այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնց վերաբերյալ տեղեկություններ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տեղեկանքներում չեն ներկայացվել:

  2. Հարգելի Արման , ես ցանկանում եմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի և ԱԱՀ տեղեկանքի ճշտում տալ և չեմ ուզում հաջորդ եռամսյակում դա գրանցեմ, ես դրանով խախտում կանե՞մ:

  3. Աննա, կարող եք ճշգրտել ԱԱՀ հաշվարկը, բայց տեղեկանքը նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների գծով նախկինում դուրս գրած հաշիվների մասով` ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *