Ինչպե՞ս պայմանագրում նշել գումարը

Anush.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. A կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի B կազմակերպությանը, տվյալ ծառայությունը մատուցելու համար A կազմակերպությանը պետք է օգնի մի C կազմակերպություն: A և B կազմակերպությունները ԱԱՀ-ով հարկվող են, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկով է հարկվում: Հիմա ինչպե՞ս վարվել C կազմակերպության հետ: Ինչպե՞ս պայմանագրում նշել նրան հասանելիք գումարը, ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց: Արդյո՞ք կլինի, որ A կազմակերպությունը իր բաժին գումարից ԱԱՀ վճարի, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկ (5%):

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ինչպե՞ս պայմանագրում նշել գումարը

  1. Հարգելի Անուշ, C կազմակերպությունը ինքն է սահմանում իր ծառայությունների արժեքը, և եթե C կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով, բնականաբար պայմանագրում նշելու է գումար առանց ԱԱՀ և տալու է հաշիվ – ապրանքագիր` առանց ԱԱՀ, ոչ թե հարկային հաշիվ: Եվ այստեղ կապ չունի, թե A ու B կազմակերպությունները որ հարկային դաշտում են աշխատում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *