Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը

  1. Բիզնես քարտերը Ձեզ տալիս են ոչ միայն ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն և արագություն, այլև բիզնես ծախսերի մշտական վերահսկման հնարավորություն բանկի կողմից պարբերաբար տրամադրվող քարտային հաշվի քաղվածքի միջոցով, ներառյալ՝ ներկայացուցչական ծախսերը, հաշվապահական ձևակերպումները վճարման անդորրագրերի հիման վրա` առանց լրացուցիչ թղթաբանության և ժամանակի կորստի: Աշխատավարձ կարելի է աշխատողներին կանխիկ վճարելու դեպքում, բիզնեսի համար տարբեր ապրանքների ու ծառայությունների դիմաց անկանխիկ՝ պոս տերմինալներով վճարելու նպատակով, առհաշիվ գումարների ստացման համար: Առհաշիվ գումարների ծախսման հաշվով կա առհաշիվ գումարների ծախսման հաշվետվություն: Անհասկանալի է շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

    0
  2. Հարցը լավ ձևակերպած չէ: Անհասկանալի է, ի՞նչ է նշանակում շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել ծախսերից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *