Շահաբաժնի հայտարարում

Աննա.

Բարև Ձեզ: Մի քանի հարց ունեմ, կխնդրեմ որքան հնարավոր է մանրամասն ասել: Կանխավ շնորհակալություն:
1. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը մատուցում է ծառայություններ կատարել է գնումներ թե՛ առհաշվով, և թե՛ հաշվով, մուտք է արվել պահեստ, և ունի մեկ աշխատող՝ տնօրենը, գնված ապրանքները հիմնականում թուղթ, գրասենյակային պարագաներ, տնտեսական պարահգաներ օֆիսի համար: Կխնդրեմ ասել՝ պահեստի շարժը ինչպե՞ս կազմակերպել, թղթային դուրս գրումներ և այլն, թե՞ պահեստի մուտքի կարիք չկա, և ինչպե՞ս ցույց տալ, որ այդ ապրանքներն օգտագործվել է ծառայությունների մատուցման համար։
2. ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարի դեկտեբեր ամսին, ե՞րբ կարող եմ հայտարարել շահաբաժին և ի՞նչ փաստաթղեր են ահրաժեշտ բացի հիմնադիրների որոշումից, հարկը որքա՞ն է կազմում, կարո՞ղ եմ հետ վերադարձնել եկամտային հարկը, և եթե ունենք 1 միլիոն դրամի շահույթ՝ կարող՞ ենք շահաբաժին հայտարարել 200 000 դրամ, իսկ մնացած գումարը հաշվարկել հաջորդ ամիսների ծախսերի գումար, կասե՞ք ձևակերպումները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1. Քանի որ այդ գնումները ծառայությունների մատուցման համար են , դրանց ծախսագրումները կկատարվի ըստ ծառայությունների մատուցման, այսինքն պետք է ունենաք կատարողական ակտեր ըստ որոնց պետք է կատարեք այդ ապրանքների պահեստի ելք։
2. Տվյալ տարվա շահաբաժինը հայտարարվում է տարին փակելուց հետո, տարվա արդյունքների հիման վրա հիմնադիրը կամ հիմնադիրների ընդհանուր ժողովը որոշում է կայացնում հայտարարել շահաբաժինների վճարում կոնկրետ գումարի չափով, որը պետք է վճարվի հիմնադրին կամ հիմնադիրներին մինչև որոշմամբ ներկայացման ամսաթիվը։ Շահաբաժնից հարկը կազմում է 5 տոկոս , որը առաջանում է շահաբաժնի վճարման պահին։
ՀՕ Հոդված 159.Եկամտային հարկի գումարի վերադարձը և մուտքագրումը միասնական հաշվին
4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:

Tigran

1. Պահեստի մուտքի օրդերով մուտքը ձևակերպեք, ելքով էլ օգտագործումը: 2. Շահաբաժին չի կարող վճարվել, եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում: Հարկը կազմում է 5 տոկոս: Կարող եք հետ վերադարձնել եկամտային հարկը: Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:

Աննա

Մուտք արել ենք, ուղղակի ելքը ու՞մ անունով անենք: Ունենք միայն տնօրեն և ըստ ծավալաի կնքում ենք քաղիրաավական մի քանի ամսվա համար։ Դուրս գրումները ու՞մ անունով կատարենք կամ, եթե տնտեսական ապրանքներ են, որն օգտագործվում է օֆիսում, այդ դեպքում և՞ս։

Tigran

Ելքը տնօրենի անունով էլ կատարեք: Տնտեսական ապրանքները միանգամից դուրս են գրվում որպես ծախս, եթե 50 000-ը չեն գերազանցում:

Աննա

Շնորհակալ եմ, հարգելի Տիգրան, կասե՞ք ընդհանուր տարվա կտրվածքով 50 000 չեն գերազանցում, թ՞ե ամեն անգամվա դուրս գրվելուց, եթե խնդրեմ կասեք, որտեղի՞ց կարող եմ գտնել դուրս գրման փաստաթղթի օրինակ։

Tigran

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում: 2. Օրինակ` այս կայքում կա Պահեստի ելքի օրդեր:

Աննա

Շնորհակալ եմ: