Կազմակերպության լուծարման դեպքում

Գուրգեն.

Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպության լուծարումից հետո նրա հաշվապահական հաշվառման հետ կապված փաստաթղթերը, նրա լուծարային հաշվեկշիռը որտեղ են պահվում և ինչքան ժամանակով:
Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպության լուծարման դեպքում

  1. Հարգելի Գուրգեն, հաշվապահական փաստաթղթերը եթե ինքներդ չեք ցանկանում պահպանել, այն կարող եք հանձնել արխիվային վարչություն, որը կպահպանի և հետագայում ինֆորմացիա կներկայացնի ձեր կազմակերպության մասին դիմում հայտ ներկայացնելուց: Հաշվապահական փաստաթղթերը ՀՀ օրենքով պետք է պահպանվեն 3 տարի ժամկետով, այդ ընթացքում հարկային պարտավորություններ առաջանալու դեպքում դուք կրում եք պատասխանատվություն: Իսկ հաշվապահորեն փասթաթղթերը պահպանվում են 5-7 տարի ժամկետով, որից հետո այն կարող եք նունիսկ այրել ձեր ցանկությամբ, սակայն աշխատակիցներին վերաբերվող նյութերը կարող եք հանձնել արխիվային վարչություն, հետագայում որպեսզի ձեր մոտ աշխատած անձինք դիմում կամ այլ տեղեկություններ ստանալ կարողանան` դիմելով այդ վարչությանը: Իսկ ինչ վերաբերվում է լուծարմանը, ապա լուծարված համարվում է այն կազմակերպությունը կամ Անհատ Ձեռնարկատերը, որը վերջնականապես ՀՀ ԱՆ Պետ. ռեգիստրի կողմից կստանա այդ փաստը հավաստագրող փասթաթուղթ: Մանրամասների համար` 099 74 90 50, Հայկ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *