Կազմակերպության լուծարում

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը լուծարվել է, լիցենզիան ուժը կորցրած է համարվում: Այդ դեպքում կազմակերպությունը աշխատողներին ազատելու դեպքում վերջնահաշվարկ կատարու՞մ է: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Arsineh

5 thoughts on “Կազմակերպության լուծարում

  1. Այո, աշխատողների հետ վերջնահաշվարկ կատարվում է, սակայն լուծարման ժամանակ կա պարքերի մարման հերթականություն, իսկ լուծարումը երկու ամիս տևում է:

  2. Պարտադիր կատարվում է վերջնահաշվարկ և վճարվում են նաև արձակման նպաստներ։ ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
    1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
    1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում:
    Հոդված 129.Արձակման նպաստը
    1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։
    Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
    1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։

  3. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքերը նկարագրված են Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածում: Դադարեցման դեպքերի մեջ ներառվում է նաև լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման դեպքը: Այդ հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ, լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման օրվանից:
    Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: ՀՀ ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

  4. Վերջնահաշվարկ պարդադիր կատարվում է: Քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված է պարտատերի պահանջների բավարարման հերթականությունը, ըստ հերթականության վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և այլ կրեդիտորական պարտքերը։

  5. Այո, օրենքով սահմանված կարգով պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը, արձակման նպաստը և վճարվի, եթե կազմակերպությունը միջոցներ չունի վճարելու, ապա խորհուրդ եմ տալիս դատական կարգով պահանջել գումարը, որպեսզի հաստատ կարողանաք գումարը հետ ստանալ գույքի վաճառքից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *