Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

  1. Եթե կան ՀԴՄ կտրոնները, ապա բացի առհաշվի հաշվետվությունից հարկավոր է կազմել ՀԴՄ-ին կից թուղթ, որտեղ կգրվեն Ձեր տվյալները, տնօրենի ստորագրությունն ու կնիքը, գնված ապրանքների անվանումը, քանակը, միավորի գինը, արժեքը, եթե ներառում է ԱԱՀ, ապա ԱԱՀ-ի տողն առանձին, ՀԴՄ կտրոնի տվյալները: Կազմելուց հետո ՀԴՄ կտրոնը կարեք ՀԴՄ-ին կից թղթին և այդ երկուսը միասին կցեք առհաշվի հաշվետվությանը:
    Եթե ՀԴՄ կտրոնները չեն պահպանվել, ապա պիտի կազմեք Գնման Ակտ, որից պահվում է 11% այլ եկամտահարկ:

    0
  2. Հարգելի Անժելա, եթե ունեք ՀԴՄ կտրոն, ապա գնման ակտ կազմելու կարիք չկա:
    Սակայն ՀԴՄ կտրոնին կից կազմեք մի փասթաթուղթ, որտեղ նշված լինի ապրանքների անունը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը, ինչպես նաև ձեր և դիմացի կազմակերպության տվյալները, կտրոնի համարը և ամսաթիվը, կարճ ասած` հֆ: Այդ 3 փաստաթուղթը (ՀԴՄ, հֆ, առհաշիվ) բավական կլինի, որպեսզի հիմնավորեք ձեր ծախսը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *