Կազմակերպությունը ապրանք է գնել խանութից ՀԴՄ կտրոնով

Kristine1.

Մի հարց` եթե կազմակերպությունը ապրանք է գնել խանութից, միայն ՀԴՄ- կտրոն ունի, կարո՞ղ ենք այդ կտրոնի գումարի ԱԱՀ-ն ներառել ԱԱՀ-ի եռամսյակի հաշվարկի մեջ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպությունը ապրանք է գնել խանութից ՀԴՄ կտրոնով

  1. Համաձայն “Ավելցված արժեքի մասին” ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաև հարկային հաշիվներում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում և (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *