Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

Arsine.

ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

  1. Հարգելի Արսինե, Դուք նշել եք` “հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում”: Ու՞մ կողմից է կատարվել վճարում` գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի, թե՞ նորաբաց ԱՁ-ի: Եթե դադարեցրածի կողմից է, Դուք խնդիր չունեք, իսկ ԱՁ-ն միգուցե պետք է կրկին ներկայացնի դադարեցման դիմում, իսկ եթե նոր ԱՁ-ի կողմից է, պետք է անվավեր ճանաչեք հարկային հաշիվը և դուրս գրեք նոր հարկային հաշիվ նոր ԱՁ անունով:

    0
  2. Մի հարց էլ ինձ է հուզում.
    Ինչպե՞ս կարող է գործունեությունը դադարեցրած Ա/Ձ-ն հարկային մարմնում դեռ գրանցված լինի: Այսինքն, ինչպե՞ս կարելի է նման Ա/Ձ-ով հարկային հաշիվ դուրս գրել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *