Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Արտո․

Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

  1. Խորհուրդ կտամ դիմել այս հարցով ՊԵԿ, իրենք ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում հարցումով կճշտեն ձեր հաշվետվությունը տեղ հասել է թե ոչ, իսկ գործընկեր կողմին եթե անգամ իրենց երկրում տուգանել են թող ձեզ ներկայացնեն այդ փաստաթղթերը սկան արված եղանակով, ՊԵԿ-ը միջնորդություն կներկայացնի որի հիման վրա կարող են չեղյալ ճանաչել տուգանքի նշանակումը: Այս ամենը նրա համար արեք որ ձեր հետագա գործակցությունը վերականգնվի կամ չտուժի:

  2. Լիովին համաձայն եմ Տիգրանի հետ։ Պետք է անձամբ մոտենալ հարկային և այդ բոլոր հարցերը ճշտել տեղում և ամսաթիվը ճշտել, երբ։ Որից հետո համաձայն այդ տեղեկությունների պարզ կլինի Ձեր ապագա գործուղությունները։ Կարող եք կապ հաստատել իմ հետ այս էլ փոստով։ solie-m շնիկ mail.ru : Այս բոլոր ճշտումները անելուց հետո միայն կարող ենք ասել, թե ինչպես գործել:

  3. Բարև Ձեզ: Շնորհակալություն արձագանքելու համար, սխալը իրենց կողմից էր, սխալ էին ստուգում, заявление о ввозе товаров и уплате косвенных налогов (пункт 6.2)-ի номер-ն էին մութկագրում 6.1-ի номер-ի փոխարեն (поступление заявления о ввозе товаров и уплате косвенных налогов в налоговом органе):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *