Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը ներմուծում է կատարել

  1. Մաքսային հայտարարագրում նշված ամսաթվի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքային կուրսով:

    0
  2. Բարև Ձեզ, Արամ: Ապրանքը համարվում է Ձերը այն պահից, երբ դուրս է գրվում հաշիվը, պահեստ մուտք է արվում հաշիվ-ապրանքագրի դուրս գրման օրվա փոխարժեքով:

    0
  3. ՖՀՄՍ 21 Արտարժույթով փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները, կետ 21.
    Արտարժույթով գործառնությունը սկզբնապես ճանաչման պահին պետք է հաշվառվի ֆունկցիոնալ արժույթով` արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով ֆունկցիոնալ արժույթի և արտարժույթի միջև գործառնության ամսաթվի դրությամբ սփոթ փոխանակման փոխարժեքը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *