Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna.

2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:

Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:

Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

  1. 1. Ստացվում է, որ բնակչությունից ԱԱՀ գանձել եք, սակայն բյուջե չեք ցանկանում փոխանցել:

    2.1.Անձանց փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է ՊԵԿ նախագահը
    2.2.Քանի դեռ չկա վերոհիշյալ որոշումը, կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող համարվել չի կարող
    2.3.Կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է համարվում որոշումը ստանալու պահից հետո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *