Կազմակերպությունը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում

245

Կարեն.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. և էլեկտրոնային դիմում ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (զբաղվում է առևտրային գործունեությամբ): 2015թ.-ից հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ հաղորդագրություն է գալիս, որում նշված է լինում՝ «Դուք ԱԱՀ վճարող չեք և ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել չեք կարող»: Ինչքան գիտեմ՝ մենք պետք է ծանուցագիր ստանայինք շրջանառության հարկով աշխատելու համար, սակայն չենք ստացել, ավտոմատ կերպով մենք չե՞նք դառնում ԱԱՀ վճարող (մենք ցանկանում ենք աշխատել ԱԱՀ-ով): Խնդրում եմ պատասխանել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում

  1. Հարգելի Մուշեղ, 2015թ. ԱԱՀ-ի հայտ չեն ներկայացնում, Կարենը ճիշտ է մեկնաբանում, ես առնչվել եմ այդ խնդրին, իսկ հաղորդագրությանը ուշադրություն մի դարձրեք, դա նրանց ծրագրային խնդիրն է:

    0
  2. Հարգելի Աստղիկ, ծանոթացեք, խնդրեմ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ նշված է միասնական հայտարարության վերաբերյալ: Այլ հարց է, որ որոշ հարկատուներ կարող են չներկայացնել այդ հայտարարությունը, իսկ թե ովքեր, նշվում է վերոհիշյալ 1501-Ն որոշման մեջ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *