Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Շուշան.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզ. անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Բացի եկամտային հարկի 11%-ից այլ պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

4 մեկնաբանություն - “Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

  1. Եթե ֆիզ. անձի տվյալները հայտնի են, ապա 11%-ի պարտավորությունն էլ չպետք է առաջանա:

  2. Եկամտային հարկի մասին օրենք
    6. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:
    Կնքեք պայմանագիր, հարգեք 7-րդ հոդվածի դրույթները, ապա վճարեք 10% եկամտային հարկ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *