Կանխիկ վճարում կատարելու վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, Եթե ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, տրանսպորտային միջոց է վրձակալել ֆիզ. անձից, ամսական 20 000 ՀՀ դրամ, կարո՞ղ եմ վճարումը կատարալ կանխիկ` դրամարկղից ելքի օրդերով: Շնորհակալ եմ:
2. «Պետական տուրքի» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար՝ ոչ կանոնավոր, ՍՊԸ ավտոբուսը վարձակալել է ֆիզ. անձից, հայտարարության մեջ պետք է լրացնի սեփականատիրոջ հաշվառման համարանի՞շը։ Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

1 այո վարձավճարը կարող եք վճարել կանխիկ, 2 այո պետք է լրացնել սեփականատիրոջ հաշվառման համարանիշը,

Nerses
Nerses
3 տարի առաջ

Եթե ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, տրանսպորտային միջոց է վրձակալել ֆիզ. անձից, ամսական 20 000 ՀՀ դրամ, կարո՞ղ եմ վճարումը կատարալ կանխիկ` դրամարկղից ելքի օրդերով
Այո
Պետական տուրքի» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար՝ ոչ կանոնավոր, ՍՊԸ ավտոբուսը վարձակալել է ֆիզ. անձից, հայտարարության մեջ պետք է լրացնի սեփականատիրոջ հաշվառման համարանի՞շը։
Այո

Զոյա
Զոյա
3 տարի առաջ

Ֆիզ․անձին մինչև 300000դր․իրավունք ունես վճարել կանխիկ։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

. 1.  Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով:
Ձեր գործարքի գումարը չի գերազանցում շեմը՝ կարող եք վճարումը կատարալ կանխիկ:

  1. Այո, հայտարարության մեջ պետք է լրացվի սեփականատիրոջ հաշվառման համարանիշը։