Կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել Ա/Ձ-ն

Զառա.

Բարև Ձեզ, խնդրում եմ կօգնեք հասկանալ։ ԱՁ-ն ունի տուգանք չվճարված 600 հզ. դրամ հդմ չտպելու համար, որպեսզի այս պահին դա չվճարենք ու տուգանք չգա, կարո՞ղ ենք ժամանակավոր դադարեցնել ԱՁ-ն: Դա տարբերա՞կ է: Շնորհակալ եմ նախապես:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել Ա/Ձ-ն

  1. ԱՁ կարող եք դադարեցնել, բայց տուգանքը այսպես թե այնպես պետք է վճարեք, որովհետև դադարեցնելուց հաշվարկը չի կանգնում:

  2. Դա տարբերակ չէ, տուգանքը ուժը չի կորցնում և չվճարելու դեպքում տույժը կուտակվում է:

  3. Ժամանակավոր դադարեցումով տուգանքի գանձումից չեք խուսափի, մի գուցե բոբողարկեիք ակտը, ժամանակ կշահեիք համ էլ կհամոզեիք, որ այն ֆինանսական էական բեռ է ձեզ համար, մի գուցե մի մասը գանձեին:

  4. ԱՁ-ի դադարեցումը հիմք չէ տուգանքը չվճարելու կամ երկարաձգելու համար, վճարեք տուգանքը որպեսզի չավելանա:

  5. Ցանկացած ժամանակ Ա/Ձ-ն կարող է հայտարարություն տալ և դադարացնել աշխատանքը։ Ձեր պարագայում դա անելու իմաստ չկա, քանի որ միևնույնն է տուգանքը պարտավոր եք վճարել։ Կարելի է դիմել Ձեր հարկային բաժանմունքի իրավաբանական բաժին հարցին լուծում տալու համար։

  6. Ա/Ձ-ն կարող եք դադարեցնել, բայց տուգանքը վճարեք, որպեսզի վրան գումար չավելանա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *