Կարելի է արդյո՞ք ֆիզ. անձի կողմից բանկով վճարված գումարն ընդունել որպես պարտքի մարում

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Ունեմ հարցեր: 1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։
Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Նորմալ է, կարևորը ձեր ապրանքի գումարը ստացել եք:
2. Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Լրիվ, թե՞ մասնակի, որից հետո կարելի կլինի ասել՝ ոնց վարվեք։

Ռուզաննա

Ամբողջ ապրանքը։ Աշխատում ենք շրջհարկով, գումարն էլ մեծ չի։

Tigran

Ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում արտացոլվում են վերադարձվող կամ ավելի մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը դուրս է գրվում օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր դուրս գրելու համապատասխան հիմքի առաջացման օրը:
Այսինքն` պետք է ճշգրտում կատարեք, որից հետո նաև պետք է ներկայացնեք առաջին եռամսյակի շրջհարկի ճշտված հաշվարկ:

Ռուզան

Շնորհակալ եմ, Տիգրան ջան: Ճշգրտող հաշվի մեջ մենակ փոխում եմ հասցեների տե՞ղը:

Tigran

42 հոդվածը անպայման նայեք, ես մանրամասն չեմ գրել, նշել եմ, որ կարդաք, այս ու դրանից ելնելով ճշգրտող հաշիվը գրեք:

Nerses

1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։ – Այո, կարող Եք:
Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։ – Կարող եք դուրս գրել ճշգրտող հաշիվ վավերագիր: