Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

  1. Մի անհանգստացեք, աջակցությունը վերաբերում է 2-50 աշխատող ունեցող սուբյեկտներին: Ներկայացրեք մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը և կստանաք ծանուցում հինգերորդ միջոցառման շահառու հանդիսանալու մասին: Եթե շահառու եք, դրանից հետո ակտիվացրեք ձև 266 դիմումը և ներկայացրեք: Նայեք 31.03.2020թ. 417-Լ որոշումը:

  2. Պետք է աշխատավարձի գումարը 3 ամիսներից ոչ մեկում պակաս չլինի: Որքան հասկացա՝ Ձեզ մոտ մեկ ամիս 1 աշխատողի աշխատավարձը պակաս է: Ինչպես ասվեց՝ եթե այդ ծրագրի շահառու լինեք, ծանուցում կստանաք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *