Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների

Anya.

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների

  1. Եթե մաքրուհիները չեն վարձատրվում, ապա նրանց համար չի վճարվում ոչ մի հարկ։
    Կարող է կազմակերպությունը, ելնելով իրավիճակից, կրճատի աշխատատեղերը, բայց դրա համար պետք է կատարի աշխատանքային օրենսգրքի դրույթները, ծանուցի կրճատման համար, վճարի արձակման նպաստ և վերջնահաշվարկ։

  2. Այո, կարող է: Հաստիքների կրճատման դեպքում գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին: Պետք է վճարել արձակման նպաստ և կատարել վերջնահաշվարկ:

  3. Կարող եք ազատել, սակայն վերջնահաշվարկի հարց է լինելու, իսկ ֆինանսապես ի վիճակի՞ եք վճարել այդ գումարները:

  4. Գործատուն միակողմանի կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ ՀՀ ԱՕ հոդված 113 կետ` 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *