Կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր

Ariana.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Մեր ընկերության և ֆիզիկական անձի միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր: “ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ” ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Եթե նա հրաժարվում է այն վճարելուց, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը “Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին” պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:

2 մեկնաբանություն - “Կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր

  1. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը հանդիսանում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Տվյալ դեպքում ֆիզ. անձը վարձու աշխատող չէ, նրանից 3% սոց չի պահվում, միայն եկամտահարկ: Գործատուի սոց. է հաշվարկվում և վճարվում գործատուի միջոցներից:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *