28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Առաջնորդվեք այս ենթակետով,
6) համարվում է ռեզիդենտ կազմակերպություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.
այսինք խանգարող հանգամանք չկա որ շրջհարկ վճարողը հանդես գա հաշվետու մասնակից,
պետական գնման մասնակցելիս պետք է հաշվի առնեք նաև գնումների օրենսդությամբ սահմանված  համատեղ գործունեության պայմանագրին ներկայացվող պահանջները։

Արա
Արա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ շրջ․ հարկով գործող ՍՊԸ-ն պետք է աշխատանքների իրականացման համար վճարի շրջանառության հարկ, իսկ շահույթից համագործակցող կողմին օրինակ 20 % վճարելուց հետո, վճարի նաև ստացված տոկոսագումարի վրա հաշվարկվող ԱԱՀ-ն, նշելով ԱԱՀ վճարողի ՀՎՀՀ-ն։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արա

պետք է աշխատանքի գումարի բաժանում արվի, էսքանը շրջհարկովը, էսքանը ԱԱՀ-ովը,
նայեք հրավերում ոնց է,ստեղ ոնց որ հակասություն է լինում գնումների ու հարկային օրենքի միջև, առաջնորդվեք գնումների օրենքով, դուք մեկ է չեք խուսափում հարկերից,այլ ուզում եք տենդերին մասնակցել համատեղ ու շահել,

Մասնակիցները կարող են գնման գործընթացին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով գնումների գործընթացին մասնակցության կարգը սահմանվում է հրավերով: Նման դեպքում`
1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները.
3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.
4) համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):