Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Դիանա.

Հնարավո՞ր է արդյոք ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ֆիզիկական անձի անունով:

4 մեկնաբանություն - “Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

  1. ԱԱՀ մասին օրենք, հոդված 18.

    …ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

  2. Բարև Ձեզ, Դիանա: Իհարկե հնարավոր է դուրս գրել Հ/Ա ֆիզ. անձի անունով: Հ/Ա դուրս գրելիս Ձեզ համար տարբերություն չկա` դիմացինը Ա/Ձ է, ԱԱՀ-ով աշխատող, թե` ֆիզ.անձ:

  3. Այո, իհարկե, ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, և այն վճարում են վերջնական սպառողները: Եթե ֆիզ. անձը հաշիվ է պահանջում, ապա պարտավոր եք հաշիվ դուրս գրել:

  4. Իսկ Ա/Ձ չհամարվող ֆիզ. անձին ինչի՞ համար է պետք ԱԱՀ-ով հաշիվ ապրանքագիր: Իհարկե հնարավոր չէ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *