Հասույթի գրքի վարման վերաբերյալ

Ռ….

Արդեն 1 ամիս է աշխատում եմ ԱԱՀ-ով և հասույթի գիրք չեմ վարել, խնդրում եմ ասացեք` ինչ կարող եմ անել, որ հնարավորինս լավ դուրս գամ այս իրավիճակից:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հասույթի գրքի վարման վերաբերյալ

  1. Հարգելի Ռ…, ուշադրություն դարձրեք, որ հասույթի գիրք անհրաժեշտ է վարել այն դեպքում, եթե ունեք ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր: Այսինքն, ԱԱՀ վճարող համարվելը դեռ պայման չէ հասույթի գիրք վարելու համար:

  2. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 28
    Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

    Մի խոսքով, եթե Դուք ներկայացնեք ԱԱՀ-ի հաշվետվությունը, տվյալ տուգանքը կիրառելի չի լինի, շատ մի մտահոգվեք, 28 հոդվածը ունի իրա լավ կողմը 😉

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *