Ֆիսկալ հասույթի և հասույթի տարբերությունը

Հ.Դավթյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել՝ ֆիսկալ հասույթի և հասույթի տարբերությունը։ Դա նշված է օրինակ այստեղ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 9-րդ կետի 6) և 7) պարբերություններում։ Ստորև՝
6) «հասույթի» բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ընդհանուր հասույթի գումարն ու հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:
7) «ֆիսկալ հասույթի» բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ՀԴՄ ֆիսկալ հասույթ՝ որոշակի ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրականացված դրամական գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ֆիսկալ հասույթն իր մեջ ներառում է հարկ վճարողի կողմից իրականացված առձեռն և անկանխիկ ընդամենը վաճառքի գործարքների գումարների (չի ներառվում փոխհատուցման և կանխավճարի օգտագործման գումարները) և կանխավճարի հանրագումարի ու այդ գործարքների վերադարձի հանրագումարի տարբերությունը.
ՀԴՄ հասույթ՝ որոշակի ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Հասույթն իր մեջ ներառում է առձեռն և անկանխիկ ընդամենը վաճառքի, մասնակի վճարման փոխհատուցման, կանխավճարի օգտագործման գումարների հանրագումարի և այդ գործարքների վերադարձի հանրագումարի տարբերությունը:

Հ.Դավթյան
Հ.Դավթյան
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան, շատ շնորհակալ եմ… հստակ էր))

Աննա
Աննա
3 տարի առաջ

Ալլա ջան, բայց եթե չի ներառում կանխավճարի գումարը ֆիսկալ հասույթի մեջ, ինչպես դուք եք նշում, այդ դեպքում ո՞ր կանխավճարն եք հանում, այսինքն՝ փաստորեն 611-612 սա է իրենից ներկայացնում։