Հասույթի գրքի վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, հասույթի գրքում ապրանքների արժեքի գինը գրվում է ԱԱՀ-ն ներառյալ, թե առանց ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

11 thoughts on “Հասույթի գրքի վերաբերյալ

  1. Բարև Ձեզ,Աննա,եթե ի նկատի ունեք վաճառքի գինը,ապա ասեմ,որ այո,գրվում է ԱԱՀ-ն,ներառյալ,քանի որ սրահում դրված ապրանքների գինը պետք է համապատասխանի գրքում գրվածին

    0
  2. Շնորհակալություն պատասխանի համար: Բայց գնման գինն եմ ուզում իմանամ, ԱԱՀ-ն ներառյալ է թե ոչ:
    Կանխավ շնորհակալություն:

    0
  3. Բարև Ձեզ,Աննա և Աննա ասեմ ձեզ,որ կարող եք գրանցել ապրանքների արժեքի գինը ԱԱՀ-ն ներառյալ, կամ առանց ԱԱՀ-ի:

    0
  4. Բարև Արմեն,առանց ԱԱՀ-ի չի գրվում:Աննայի պատասխանը լիովին համապատասխանում է օրենքին:

    0
  5. Բարև ձեզ, հարգելի Թեմուր Գալստյան,ք.Հրազդան,,,Դուք սխալ գիտեք,,,,,Հասույթի գրքի վերաբերյալ
    4.1 Սեփական արտադրության արտադրանքի իրացման առումով կատարվող գրանցումներ
    -4-րդ սյունակում նշվում է արտադրության ոլորտից իրացման ոլորտ տեղափոխված արտադրանքի ուղեկցող փաստաթղթերի մեջ ամրագրված ընդհանուր գումարը:
    Եթե ՍՊԸ-ի կողմից արտադրության ոլորտից իրացման ոլորտ ապրանքների շարժը իրականացվում է արտադրանքի հաշվարկային (պլանային ինքնարժեքով, վաճառքի գներով), ապա 4-րդ սյունակում նշվում է այդ արտադրանքի նախատեսվող վաճառքի գներով արտահայտված` ֆիրմային խանութ ուղեկցվող փաստաթղթերի մեջ արտացոլված ընդհանուր գումարը, որը կարող է լինել առանց անուղղակի հարկերի,;
    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=16466,,,,Կարթացեք
    N 315 որոշում 31.07.97թ

    0
  6. Բարև ձեզ, հարգելի Թեմուր Գալստյան,ք.Հրազդան,,,Դուք սխալ գիտեք,,,,,Հասույթի գրքի վերաբերյալ
    4.1 Սեփական արտադրության արտադրանքի իրացման առումով կատարվող գրանցումներ
    -4-րդ սյունակում նշվում է արտադրության ոլորտից իրացման ոլորտ տեղափոխված արտադրանքի ուղեկցող փաստաթղթերի մեջ ամրագրված ընդհանուր գումարը:
    Եթե ՍՊԸ-ի կողմից արտադրության ոլորտից իրացման ոլորտ ապրանքների շարժը իրականացվում է արտադրանքի հաշվարկային (պլանային ինքնարժեքով, վաճառքի գներով), ապա 4-րդ սյունակում նշվում է այդ արտադրանքի նախատեսվող վաճառքի գներով արտահայտված` ֆիրմային խանութ ուղեկցվող փաստաթղթերի մեջ արտացոլված ընդհանուր գումարը, որը կարող է լինել առանց անուղղակի հարկերի,;
    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=16466
    ,,,,Կարդացեք
    N 315 որոշում 31.07.97թ

    0
  7. Արմեն ջան,ասեմ,որ Աննան մեզ հարցնում է ապրանքի գնի մասին, այլ ոչ թե ապրանքի արժեքի (ընդհահուր գումարի) մասին ,այնպես որ այդ ,Ձեր կողմից նշված հոդվածը լիովին համապատասխանում է ապրանքի ընդհանուր գնին: Արմեն,միաժամանակ ասեմ,որ չի կարելի նման ձևով (տոնով)պատասխանել:Բայց և այնպես դա քո գործն է:Հարգանքներով Թեմուր Գալստյան, քաղ.Հրազդան:

    0
  8. Հարգելի ,Թեմուր Գալստյան,ք.Հրազդանից,Աննայի հարցը հետևյալն է`
    Գնման գինն եմ ուզում իմանամ, ԱԱՀ-ն ներառյալ է թե ոչ:
    Հասույթի գրքում 4-րդ սունյակը գնման գինն է,որը կարող է լինել ԱԱՀ-ով , կամ առանց ԱԱՀ-ի: ՈԻղղակի ճիշտը սա է:N 315 որոշում 31.07.97թ

    0
  9. Կներեք, որ խառնվում եմ 🙂 Բայց ըստ ինձ երկուսդ էլ ճիշտ եք ասում, գրվում է փաստաթղթի մեջ արտացոլված ընդհանուր գումարը: Սեփական արտադրանքի իրացման առումով նշված փաստաթղթում ԱԱՀ չկա դրա համար չի գրվում, իսկ ընհանրապես պիտի գրվի:

    0
  10. Նորից ուզում եմ ասեմ,որ Աննան իր հարցում նշում է “ապրանքի արժեքի գին” արտահայտությունը,որը լրացվում է 8-րդ սյունակում,իսկ եթե Արմենը ուզում է պատասխանել նույն Աննայի (նայիր 2-րդ կարծիք-հարցին) հարցին,ապա,կարող եմ ասել որ , հարցադրումը ճիշտ չէ, քանի որ այդ գրքում ,ոչ մի տեղ ,չի լրացվում ապրանքի գնման գինը,այլ լրացվում է ապրանքի գնման (ձեռք բերման)ընդհանուր գումարը,4-րդ սյունակ,իսկ դրանք ,ինչպես ասում են ,տարբեր բաներ են: Հարգանքներով Թեմուր Գալստյան,ք. Հրազդան:

    0
  11. Հարգելի Թեմուր, Աննա իր հարցը ներևում ճշգրտել է, դուք ուշադիր չեք եղել
    “Աննա
    Jun 16, 2010 at 15:59
    Շնորհակալություն պատասխանի համար: Բայց գնման գինն եմ ուզում իմանամ, ԱԱՀ-ն ներառյալ է թե ոչ:
    Կանխավ շնորհակալություն:”

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *