Հարկային հաշիվների դուրս գրում նոր եղանակով

Eva.

Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հարկային հաշիվների դուրս գրում նոր եղանակով

  1. Հաշիվների դուրս գրման նոր կարգը վերաբերվում է միայն հարկային հաշիվներին, այսինքն միայն այն հաշիվներին, որտեղ առանձնացված տողով առկա է ԱԱՀ-ի գումարը:

  2. Խորհուրդ կտամ այս հարցը ճշտել հարկային մարմնից, քանի որ 0-ական դրույքաչափը նույնպես դրույքաչափ է, և համապատասխան հաշիվները կարող են դիտարկվել որպես հարկային հաշիվներ:

  3. Ոչ, չեն կարող դիտարկվել որպես հարկային հաշիվ.
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
    3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *