Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

Հեղինե Մանասյան.

Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

  1. Օրապահիկը սովորաբար չի համարվում աշխատողի եկամուտ, այն հանդիսանում է որոշակի հատուցում, հետևաբար աշխատողի օրապահիկից եկամտային հարկ չի պահվում:

    0
  2. Փաստորեն եկամտային հարկով հարկվում է, քանի որ 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումների ցանկում այն նշված չի:

    0
  3. Սովորաբար օրապահիկից հարկ չի գանձվում աշխատողի կողմից, սակայն այն որպես ծախս չի նվազեցվում գործատուի կողմից:

    0
  4. ՀՀ ՀՕ 117-րդ հոդվածը նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 000 դրամից ավել գումարը եկամտից չի նվազեցվում:

    0
  5. Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)

    1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

    12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում՝ դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

    0
  6. Այո, նշված 12 000 դրամը որպես օրապահիկ վճարելու դեպքում այն չի հարկվի եկամտային հարկով, սակայն 12 000 դրամից ավել վճարված գումարները չեն նվազեցվի շահութահարկի հաշվարկման ժամանակ և կհարկվեն եկամտային հարկով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *