Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

  1. Պետք է նշեք շրջանառության հարկ վճարող համարվող, հետո կարող եք հայտարարություն տալ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ:

    0
  2. Այո, կարող եմ այդպես անել: Բայց չեմ հասկանում, թե որն է պետ. ռեգիստրում հարկային դաշտի ընտրության իմաստը:

    0
  3. Ինձ էլ են հարցրել պետ. ռեգիստրում` որ հարկման դաշտում ենք աշխատելու: Կարծում եմ` միակ լավ տարբերակը` սկզբից նշել շրջանառության հարկ վճարող, հետո անհրաժեշտության դեպքում` դիմումով անցնել ԱԱՀ-ի, ինչպես առաջարկում է Արմենը: Հետաքրքիր է` եղե՞լ են արդյոք դեպքեր, որ ԱԱՀ նշեն, հետո չկարողանան փոխել շրջանառության հարկի:

    0
  4. Խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը մոթել է, որն ունի նաև հանրային սնունդ, շրջանառության հարկման դաշտում է, հարկմանին որքա՞ն տոկոս պիտի կիրառվի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *