Հարկման ընդհանուր դաշտի ընտրություն

Վարդան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Վարդան։

Քայլ N 1. Գտնել հաշվապահ՝ հետագա դժվարություններից խուսափելու համար

Tigran

1. Պետք է ներկայացնել ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: Հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:
2. Հաշվի առեք, որ օղին նաև ակցիզային հարկով հարկվող ու դրոշմավորման ենթակա ապրանք է:
3. Եթե չունեք, այո, պետք է ունենաք հաշվապահ, գրասենյակների հետ գործ ունենալ խորհուրդ չեմ տալիս:

Ալլա

Ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու մասին հայտարարություն։
ՀՕ Հոդված 59.Ավելացված արժեքի հարկ վճարողները
ԱԱՀ վճարողներ են համարվում հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում.
հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:

Արա

Նախևառաջ  պիտի հայտ ներկայացնեք ԱԱՀ համարվելու և ԱԱՀ հաշվառվելու վերաբերյալ, որպեսզի ստանաք առավել շահույթ, պիտի հումքը գնեք ԱԱՀ վճարողից, ցանկացած ծախս պիտի հիմնավորեք, որպեսզի կարողանաք վճարել նվազագույն շահութահարկ, ամեն ամիս պիտի ներկայացնե ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ։