ՀԴՄ կտրոնի վերաբերյալ

Arman.

Ինչպես հայտնի է, ՀԴՄ կտրոնի վրայի տպվածը ժամանակի ընթացքում դանդաղ վերանում է: Խնդրում եմ պատասխանել` ինչ անել տվյալ դեպքում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՀԴՄ կտրոնի վերաբերյալ

  1. Ընդանրապես համաձայն օրենքի կազմակերպությունը պարտավոր է պահպանել հիմնավորող փաստաթղթերը գործարքի պահից երեք տարի, և այս առումով հարկային մարմինը ստուգման ժամանակ լինում է, որ պահանջում է պատճենահանել ֆիսկալ կտրոնները: Սակայն մյուս կողմից ոչ մի օրենք չի պարտավորեցնում պատճենահանել պահպանվող փաստաղթղերը: Այնպես որ եթե Դուք օրենքով սահմանված կարգով ֆիսկալ կտրոնին կից կազմել եք լրացուցիչ փաստաթուղթ, որտեղ նշել եք գործարքի ամսաթիվը, ֆիսկալ կտրոնի վրա նշված ՀՎՀՀ-ն, ապրանքի (ծառայության) անվանումը, միավորի գինը, քանակը, ընդհանուր գումարը, ապա արդեն ստուգող մարմինը պիտի ապացուցի, որ Դուք խախտում եք կատարել, և ոչ թե Դուք որ խախտում չեք կատարել: Այսինքն Հարկային մարմինը պիտի կարողանա ապացույցի, որ մաշված ֆիսկալ կտրոնի վրա եղել են ուրիշ տվյալներ, կամ որ կցված փաստաթղթի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

    0
  2. Հարկավոր է ՀԴՄ կտրոնները պատճենահանել և կցել կտրոնների հետ` պահպանելով դրանք մինչև ստուգման ավարտ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *