Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ, կամ հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով կտրոնի վերադարձ կատարել: Խնդրում եմ, հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Եթե նույն օրն է դուրս գրված և տվյալ ապրանքին է վերաբերվում:

Tigran

Հաշվի առեք որ ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել՝ 1) սննդամթերք.
2) ծխախոտի արտադրանք. 3) դեղորայք. 4) մշակութային արժեքներ.
5) տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր. 6) ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 8335 դրամից: Շեմի նվազագույն չափը 50000 է: Պետք է դուրս է գրեք ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ: Օտարերկրյա անձին տրամադրվում է ինտերնետային կապի միջոցով՝ իրական ժամանակում համակարգչային եղանակով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային` ստորագրելու իրավասություն ունեցող անձի կողմից ստորագրված տարբերակը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը՝ տպագրված հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա: ՀԴՄ հարկային հաշիվը չի պահպանում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները: ՀԴՄ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ձեռք բերված ապրանքի դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):