ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում

Հասմիկ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:

  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում

  1. Ինչու՞ եք բարդացնում Ձեր գործը, պետք է գործեք 2 տարբերակով.
    1. պայմանագրի հիման վրա վերցնում եք ապրանքը գործընկերոջ կողմից, տանում գնորդին, որի արդյունքում ստանում եք միջնորդավճարը գործընկերոջ կողմից:
    2. Ձեր պահեստում մնացորդի դեպքում արդեն ՀԴՄ-ն Ձեր անունից պետք է տաք գնորդին, ի՞նչ խնդիր կա: Սպասեք մինչև համապատասխան ՀԴՄ ծրագիրը լինի, հանգիստ կաշխատեք, ՊԵԿ-ը այս հարցում ակնհայտ անգործություն է հանդես բերում:

    0
  2. Շնորհակալություն պատասխանի համար:
    Եթե ՀԴՄ-ն մեր անունից տանք, դա չի՞ դառնա եկամուտ մեզ համար ամբողջ ապրանքի վաճառքի գումարի չափով: Բայց իրականում մենք այդ ապրանքը չենք գնելու և հետո վաճառենք, այլ որոշ քանակ պայմանագրի հիման վրա կունենանք պահեստում, որ կարողանանք արագ առաքել և հետո ստանանք միջնորդավճար։
    Ես նմանատիպ ձևով գործող օնլայն խանութից փորձնական պատվեր արեցի՝ ՀԴՄ չէին բերել: Արդյո՞ք դա խախտում չէր: Հիմնավորում էին, որ էլ. առևտրի դեպքում ՀԴՄ պարտադիր չէ, բայց որքան գիտեմ՝ դա չի գործում հիմա:
    Հնարավո՞ր է՝ մենք ևս առաքելու ՀԴՄ չունենանք այդ հիմնավորմամբ, թե՞ խնդիր կդառնա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *